National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2005
Բարեկամությունը պետք է ամրապնդել կոնկրետ գործերով

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:

Պարոն Նողաիդելին Աժ նախագահին ներկայացրեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները, ընդգծելով, որ քննարկվող բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Երկուստեք կարեւորվեց հարեւան երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական ու գիտակրթական կապերի ամրապնդումը: ՀՀ ԱԺ  նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչապետի հետ քննարկեց երեք հիմնական խնդիրներ` ջավախքահայության, Թուրքիա-Վրաստան նոր երկաթգծի կառուցման եւ աբխազական երկաթուղու վերագործարկման: Կարեւորելով ջավախքահայրեի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը` խորհրդարանի նախագահը նշեց, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ Սամցխե-Ջավախեթիի տնտեսական զարգացման վերականգնողական ծրագիր պետք է մշակվեր եւ իրականացվեր: Պարոն Նողաիդելին խորհրդարանի նախագահին իրազեկեց, որ արդեն մշակվել է մինչեւ 2010 թվականը այդ ռեգիոնի ճանապարհների վերականգնման ու շինարարության ծրագիր եւ շրջանային ու գյուղական դպրոցների վերանորոգման եռամյա ծրագիր, որոնց կատարումը ոչ միայն ինֆրակառույցների զարգացմանը կնպաստի, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Անդրադառնալով նոր երկաթգծի հնարավոր կառուցմանը` Արթուր Բաղդասարյանը կարեւորեց, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղագիծը չշրջանցի Հայաստանը, քանի որ դա բարենպաստ չի լինի տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, առավել եւս որ գործարկման պատրաստ երկաթուղագիծը աշխատեցնելը  տնտեսապես շատ ավելի հեշտ ու նպատակահարմար է, քան նորը կառուցելը: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հավաստիացրեց, որ Վրաստանում որեւէ ծրագիր չի իրականացվի, որ ուղղված է Հայաստանի դեմ, որովհետեւ իր երկիրը շահագրգռված է խաղաղ ու տնտեսապես ուժեղ հարեւան ունենալու մեջ, որը տարածաշրջանը արտասահմանյան ներդրողների համար առավել գրավիչ է դարձնում, բացի այդ` հաշվարկվելու են բոլոր նախագծերի ֆինանսական արժեքները եւ ընտրվելու է տնտեսապես շահավետը:

Աբխազական երկաթուղու վերագործարկման առնչությամբ նշվեց, որ կան դեռեւս չլուծվող խնդիրներ, որոնց լուծմանը կարող է նպաստել եռակողմ հանդիպումը` ռուսական-վրացական-հայկական կողմերի մասնակցությամբ: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ մտադիր է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ այս հարցը դարձնել քննարկման առարկա, քանի որ երկաթուղու վերագործարկումը կենսական նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձաբար կարեւորվող այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am